Երիտասարդ համալրում

Մեդալի բոլոր կողմերը

Չեմպիոն մարզասրահում չեն դառնում։ Չեմպիոնին ծնում է այն, ինչ կա մարդու ներսում՝ ցանկություն, երազանք, նպատակ։

Տողերի հեղինակը պատմության լավագույն բռնցքամարտիկներից մեկն է՝ Կասիուս Կլեյը, կամ ինչպես նրան գիտեն ամբողջ աշխարհում՝ Մուհամեդ Ալին։
Այս փիլիսոփայությամբ առաջնորդվում են նաև հայ երկու առաջատար մարզիկներ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանն ու ձյուդյոիստ Գոռ Կարապետյանը: Հայկական սպորտում նրանք ամենաարդյունավետ երիտասարդներից են։ Լինելով ընդամենը 18 տարեկան՝ տղաներն իրենց նվաճումների դարակում արդեն ունեն աշխարհի առաջնության ոսկե մեդալներ։ Իրականում երկու մարզիկներին սպորտը սովորեցնում է նաև ճիշտ ապրել.Գոռին ձյուդոն օգնել է փոխել ապրելաոճը՝ փրկելով փողոցի վտանգներից, իսկ Էրիկը յուրաքանչյուր մենամարտ օգտագործում է որպես հավելյալ մոտիվացիա՝ ավելի լավը դառնալու համար։

Գևորգ Մալաքյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button