Երիտասարդ համալրում

Երիտասարդ համալրում․ Աֆրոհայկական սերիալ Սրբասարում

Ամիսներ առաջ տարածված տարօրինակ բովանդակությամբ աշխատանքի ընդունվելու հայտարարությունը Հանրային ռադիոյում միավորեց մի խումբ ջահելների։ Մեզնից ոչ մեկ չգիտեր՝ մինչև աշխատանքի ընդունվելը քանի փուլ պիտի անցնի։ Հիմա էլ չգիտենք։ Դեռ երրորդում ենք ու այս հաղորդումը հենց այդ փուլի շոշափելի արդյունքն է։
Եվ այսպես՝ հանրային ռադիոյի 324 սենյակից ձեզ ենք ներկայացնում Սրբասարում արձագանքող Աֆրիկայի ու թուրքական սերիալների ձայնը։
Առաջիկա րոպեներին միասին կուսումնասիրենք Աֆրոհայկական պատմությունը, կբացահայտենք թուքական լուսավոր սերիալների մութ կողմերը և կծանոթանանք հայկական սահմանին սարի մարդկանց ու վտանգի համակեցության գաղտնիքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button