Երիտասարդ համալրում

Թուղթ ու գիր՝ առանց գրի

Մարիամ Հարությունյան

Ինձ կարծես թուղթ ու գիր են արել։Սիսավան գյուղի բնակիչ տիկին Արմանուշը նշանավոր վախ բռնող է ,շատ թուղթ ու գրի զոհեր են նրան դիմել։
42 տարեկանից,արդեն 8 տարի է զբաղվում եմ այս գործով,որը փոխանցվել է իմ մամայից։
-Կպատմե՞ք,թե մարդկանց ինչպես եք օգնում։
Ես գցում եմ արճիճը , արճիճով մարդանց միջի ցավը հանում եմ։ Կարողա մեկը ամբողջ մարմնով թույլ գա,ես արճիճը գցեմ,հաջորդ օրը ծիծաղն երեսին գալիս ա ։
-Եղե՞լ են դեպքեր ,որ դուք հանդերձյալ կյանքի հոգիների հետ կապ եք հաստատել։
Աղջիկս ա տեսել,աչքերը բաց հոգի ա տեսել։Ես մի անգամ արճիճ թափելով երեխուս էդ տեսիլքից ազատեցի։
Տիկին Արմանուշը երբեք թուղթ ու գիր չի արել ,բայց ասում են ՝ թուղթ ու գիր բացում է վարպետորեն ։
-Ես որ գցում եմ ,տեսնում ՝ եթե փակ ա լինում ես վատանում եմ , փակ աչքի վրա վատանում եմ ։ Ասում եմ ՝ ժողովուրդ ջան , թուղթ կա, մի օրում չեմ կարա բացեմ ,բայց 2-րդ օրը հեշտությամբ բացում եմ ։
-Իսկ մնացած մոմ թափողներին համարու՞մ եք ձեզ կոնկուրենտ կամ մրցակից։
-Երբեք,երբեք,թող գա մեկը ասի ես նախանձել եմ ։Իմ մեջը լիաքոթ հարգանք ա։
Թուղթ ու գիր բացելու սեանսը ավարտված է ։
Նույն ՝ Սիսավան գյուղում է ապրում Գառնիկ անունով մի վարորդ ,նրան բոլորը ուստա Գառնո են ասում ։Համագյուղացիների խոսքերով՝ ուստա Գառնոն գյուղի ամենասնահավատ մարդն է։
Աղջիկ ջան ,երկար տարիներ շոֆեռություն եմ անում ,չգիտեմ՝ սնահավատություն ա,թե ինչ,փոքրուց էդ եկել ա մեր մոտ։Երբ ճամփա ենք գնում,մի բան մոռացած ենք լինում,հետ չենք գնում,որ վերցնենք։Սովորություն ա,մինչև հիմա էլ մոտս կա։Ջահել վախտերս որ մողես էի տենում ,պոչը հանում էի ,որ հարստություն գա։
Հստակ է , որ հայ առաքելական եկեղեցին և քրիստոնեությունը դատապարտում է և մերժում է ցանկացած սնոտիապաշտական դրսևորում։Որովհետև բառը արդեն հուշում է .սին հավատալիքները չեն կարող մեզ փրկության առաջնորդել։Եվ այդ սին հավատալիքները մարդկանց հորինածներն են ։
-Ըստ ձեզ ինչու՞ են մարդիկ սնահավատ դառնում։
Որովհետև դա հավատքի պակաս է ։Իրական ,ճշմարիտ հավատքը մարդուց ենթադրում է պայքար։
-Ինչպե՞ս պայքարել սնահավատության դեմ։
Պետք է հավատքը զորացնել, պետք է Ավետարան ընթերցել , Սուրբ գրքին ծանոթ լինել,պատարագներին մասնակցել.սա ամենաճիշտ , ամենամատչելի ճանապարհն է յուրաքանչյուր մարդու համար։
Փաստորեն, ինձ վրա թուղթ ու գիր էր ՝ առանց գրի։ Տեր Եսային ճիշտ էր , Արմանուշը սխալվեց։ Գնամ տուն ՝ սև կատվիս կերակրելու..

Ցուցադրել ավելի
Back to top button