Երիտասարդ համալրում

Այլմոլորակայինի արկածները. Խոպանի թաղային լեգենդը

Անի Կարապետյան

Ավագ սերնդից հաճախ ենք լսում՝ դասերից փախչում էինք, գնում կինոթատրոն՝ ֆիլմ դիտելու: 89-ին Սպարտակ Ծատուրյանն ու չորս ընկերները փախել էին դասից, բայց գնացել էին դպրոցի դաշտ՝ ֆուտբոլ խաղալու, որտեղ նրանց իսկական ֆիլմ էր սպասում, այն էլ այլմոլորակայինների մասին: Այս պատմությունը մեծ աղմուկ հանեց, ու դարձավ Երևանի 111 դպրոցի անձնակազմի ու աշակերտների երբևէ տեսած ու լսած ամենաքննարկված ֆիլմը, որը հետո պիտի սերնդեսերունդ պատմվեր ու դառնար Խոպանի թաղային լեգենդը:

Հանկարծ տղաներից մեկը բաղվեց, որ էս ինչ ա, էս ինչ ա, ու տեսանք երկնքում վառ ինչ-որ լույս: Մենք վազքով էկանք ու էս թեք հարթակի վրա պառկեցինք, գլխով դեպի ներքև: Ու որոշակի ժամանակ հետո ես տեսա, որ խաղողի դաշտի վերջում, բավականին մեծ ինչ-որ բան էր, որը մեզ համար շատ անծանոթ էր, հետո մենք նկատեցինք, որ երեք գնդեր դուրս եկան էդ օբյեկտի միջից ու երեք տարբեր ուղղություներով սկսեցին հեռանալ իրարից ու մեկը դեպի մեզ էր գալիս,- ասում է Սպարտակը:

Մի անգամ, երբ ես և ընկերուհիս դուրս էինք եկել խաղալու, արդեն մեր դասերը վերջացել էին և ժամն էլ արդեն ուշ էր, արդեն մթնում էր,- ասում է Անին:

Դպրոցը տարներ առաջ ավարտած աշակերտուհիներից մեկն է՝ Անի Ամիրջանյանը: Անին գիտաշխատող է: Բայց հիշում ու անվերապահորեն հավատում է այլմոլորակայինների այս պատմությանը:  Ասում է՝ դպրոցական տարիներին ամեն գարուն այս պատմությունը նորովի պատմվում ու նոր շունչ էր առնում:

 Մենք հիշեցինք այլմոլորակայինների հետ կապված դեպքը և որոշեցինք, որ պատադիր պետք է գնանք դպրոցի հայաթ, և հենց այդ հատվածում, որտեղ իրենք իջել են, կանգնենք և սպասենք մինչև իրենք գան: Եկանք, չնայած անօգուտ, որովհետև ոչ մի այլմոլորակային չկար և մենք հիասթափված, հուսահատված գնացինք տուն, և տանն էլ մեզ սպասում էին մեր ծնողները, ովքեր ջղայնացել էին ուշ ժամի տուն գնալու համար,- ասում է Անին:

Սպարտակ Ծատուրյանը մեծացել է: Հիմա ինքն է երեխաներ կրթում՝ ավանդական ուշույի ֆեդարացիայի փախնախագահն է: Նրա հետ պտտվում ենք դպրոցի շուրջ:  Արարածը, որ հայտնվել է դպրոցի դաշտում, ըստ Սպարտակի, խոշոր է եղել՝ մոտ երեք մետր հասակով: Քայելել է ֆուտբոլի դաշտում, տեղ-տեղ էլ սահել օդի վրայով: Գետնից քար վերցրել ու ձեռքով շոշափել, անգամ հետքեր է թողել իրենից հետո:

Նկատեց մեզ, ես հիշում եմ, որ կռացած մեզ էր նայում, մենք պառկած: Իհարկե մի քիչ նման ա ֆանտաստիկ կինոյի երևի: Կրծքավանդակին էկրանատիպ ինչ-որ բան ուներ, որի վրա գրվում էին: Մենք կարդացինք երկու բան, առաջինը մեր հինգ էրեխեքի անունները գրվեց և կարդացինք…,- ասում է Սպարտակը:

2000 թվականին աշխարհի վերջ չի լինի:

Հետո արդեն, որ աղմուկ բարձրացավ, ինչ-որ բան էին նկատել դպրոցի ներսից, արագ էդ էակը նորից դառնալով գունդ հեռացավ, ու երեք կողմից նորից եկան, մոտեցան:- ասում է Սպարտակը:

Ուֆոլոգիա: Ոչ օֆիցյալ այս գիտության ներկայացուցիչներ կան նաև Հայաստանում: Նրանք զբաղվում են չբացահայտված թռչող օբյեկտների ուսումնաիրմամբ: 89-ի այս դեպքին դեռ տարիներ առաջ անդրադարձ է կատարել Հայկ Սանամյանը, ով չցանկացավ իրեն անվանել ուֆոլոգ և ներկայացավ որպես անկախ հետազոտող:

Փաստը նա է, որ ունենք ականատեսներ, որոնցից առնվազն Սպարտակին ծանոթ ենք: Դեպքը այդ ժամանակ նաև նույնակերպ պատմել են այլ ականատես տղաներ և իրենք ունեցել են իրենց պատմած դեպքը լրացնող վերքեր սպիեր: Տեղանքում եղել են հետքեր և թռչող օբյեկտի հետք ա եղել և այդ ամբողջական փաթեթը, կոպիտ ասած, համադրելով կարելի է ասել, որ այո դեպքը իհարկե տեղի է ունեցել, քանի որ կան փաստեր,- ասում է Հայկը:

Սովետական ռոբոտ: Սենսորային վերջույթներերով արարած: Հողը ստերջ ու խոպան դարձնող սարքավորում: Երկիր մոլորակի օտարածին հարևան կամ էլ պարզապես մանկական երևակայություն: Վարկածները շատ են, հավատացողները նույնպես: Դեպքի իսկությությունը՝ բնականաբար կասկածի տակ: Ու այնքան էլ կարևոր չէ դեպքն իրական է, թե ոչ: Սա Խոպան թաղամասի ու այնտեղ ապրող մարդկանց թաղային առասպելն է՝ առանց որի Խոպանը մի քիչ այն չէր լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button