Երգխոսություն

«Երգխոսություն» | «No club, no problem»

Ո՞վ է ասել, որ լավ երաժշտություն լսելու համար ակումբ է պետք։ «No club, no problem» համայնքի անդամները կոտրում են այդ բոլոր կարծրատիպերը՝ նվագելով խոհանոցներում, վարսավիրանոցներում ու Երևանի փողոցներով շրջող ավտոբուսներում։ Այս էպիզոդում խոսելու ենք այս նախագծի ստեղծման, նպատակի ու այն էներգիայի մասին, որն այն բերել է քաղաք։ Երգխոսությունը Արթուր Պետրոսյանի, Մարիամ Քեշաբյանի և Մադլեն Քարամյանի հետ է։

Ցուցադրել ավելի

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Back to top button