«Խոսիր ինձ հետ․․»

Այս փոդքաստի մասնակիցները երկուսն են։ Մեկը հոգեբան/հոգեթերապևտ/հոգեբույժ, մյուսը՝ ռեալ այցելու, որը պատմում է իր խնդրից ու մասնագետի հետ միասին փորձում հասկանալ, թե որտեղից է առաջացել դա ու ինչ կարելի է անել։ Ընթացքում ծանոթանում ենք, թե ինչպես են աշխատում մասնագետները, ինչպես պետք է ընտրել հոգեբանին, ինչ է կատարվում հոգեբանի սենյակում։ Պատմությունները տարբեր են ու իրական, ոչ մի խաղարկային բան չկա, բոլոր այցելուները տեղյակ են ձայնագրման մասին, մենք ոչ մի էթիկայի կանոն չենք խախտում։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագետների հետ, որպեսզի աշխատանքի ընթացքում որևէ կերպ չվնասենք այցելուներին։
Մենք նպատակ ունենք մարդկանց ցույց տալ, թե ինչպես են մասնագետները օգնում, ինչու չպետք է վախենալ կամ խուսափել հոգեբանի մոտ գնալուց, պատմում ենք, թե տարբեր հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ ինչպես են ապրում հասարակության մեջ։ Ուզում ենք վերաբերմունք փոխել այս մասնագիտության և մասնագետների հանդեպ։ Նախագիծը սկսելուց առաջ, մենք հստակ գիտակցել ենք ու մեր մասնակիցներին էլ տեղեկացրել, որ մեկ կամ երկու այցով իրենց խնդիրները չեն վերանալու, բայց մեկ է, վստահ ենք, որ ինչ-որ բանով կարողացել ենք օգնել։ Մասնակիցների գաղտնիությունը ցանկության դեպքում ապահովում ենք։ Հարկ եղած դեպքում անձնական տվյալներ չենք հայտնում, անգամ ձայնն ենք փոխում։
Հույս ունենք, որ «Խոսիր ինձ հետ․․»-ը մարդկանց ինչ-որ տեղ ինչ-որ բանով կօգնի։

Մայրս երեխաների մեջ տարբերություն էր դնում․ «Խոսիր ինձ հետ․․»

Մայրս երեխաների մեջ տարբերություն էր դնում․ «Խոսիր ինձ հետ․․»

Երբևէ մտածել ե՞ք, թե արդյոք միշտ ճիշտ ե՞ն մայրերը, նրանց խորհուրդները միշտ են ճիշտ, նրանց սերն իրո՞ք պետք չէ կասկածի…
Վախենում եմ բազմության առջև կարծիքս հայտնել․ «Խոսիր ինձ հետ․․»

Վախենում եմ բազմության առջև կարծիքս հայտնել․ «Խոսիր ինձ հետ․․»

Հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ տղա է, ով վախենում է իր կարծիքը հայտնել բազմության առջև։ Տղան նաև խնդիրներ ունի տան…
«Ինձ թվում է՝ կողակից չունեմ, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունեմ»․ «Խոսիր ինձ հետ․․»

«Ինձ թվում է՝ կողակից չունեմ, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունեմ»․ «Խոսիր ինձ հետ․․»

Ոմանց համար դժվար է արտասանել երկու տառանոց բառերից մեկը՝ «ոչ»-ը։ Բառը դժվար է արտասանել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն։ Մեր…
Զոհված ընկերներիս ժպտացող դեմքերը հաճախ են երազիս հայտնվում․ «Խոսիր ինձ հետ․․»

Զոհված ընկերներիս ժպտացող դեմքերը հաճախ են երազիս հայտնվում․ «Խոսիր ինձ հետ․․»

Այս էպիզոդում հոգեբան, հոգեթերապևտ, բժիշկ Ռաֆայել Պետրոսյանի այցելուն Վարուժանն է։ Պատերազմի ժամանակ նա երկու ամսվա ծառայող էր, երբ վիրավորում ստացավ…
Back to top button