«Խոսիր ինձ հետ․․»

«Ինձ թվում է՝ կողակից չունեմ, որովհետև ավելորդ քաշի խնդիր ունեմ»․ «Խոսիր ինձ հետ․․»

Ոմանց համար դժվար է արտասանել երկու տառանոց բառերից մեկը՝ «ոչ»-ը։

Բառը դժվար է արտասանել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն։ Մեր շրջապատում կան մարդկ, ովքեր «ոչ» ասել չեն կարողանում։ Այդպես իրենց գերի են դարձնում այլ մարդկանց ցանկություններին, դրա հետևանքով հաճախ հոգեբանորեն վատ են զգում, անգամ հասկանում, որ դա  խանգարում է իրենց, բայց մեկ է, չեն կարողանում ոչ ասել։

Այս էպիզոդում հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ աղջիկ է, ով «ոչ» բառը դժվար է արտասանում, չի կարողանում մերժել մարդկանց, եթե պահեր էլ լինում են, երբ մարդկանց չի մերժում, մեկ է իրեն վատ է զգում։ Ստացվում է, որ և՛ մերժելիս է վատ զգում, և՛ չմերժելիս։ Աղջիկը նաև ավելորդ քաշի խնդիր ունի, որն իրեն անհարմարություններ է պատճառում, որովհետև շրջապատն է այդպես «ուզում»։

Ցուցադրել ավելի
Back to top button