Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Էրիկ Հախվերդյան

Եթե ձեզ թվում է՝ էկզոտիկ այգի տեսնելու, այնտեղ աճող մարակույա, ձիթենի, ամերիկայն սև ընկույզ, հապալաս, մանդարին և Հայաստանի պայմաններին խորթ համարվող տասնյակ մշակբույսեր քաղելու և համտեսելու համար պետք է հազարավոր կիլոմետրեր անցնել, ապա՝ ոչ։ Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան գյուղում արդեն 3 տարի է, ինչ գյուղատնտեսական լանդշաֆտի մասնագետ Էրիկ Հախվերդյանն էկոլոգիապես մաքուր այգի է մշակում։ Բաց երկնքի տակ, իրար կողք կողքի աճում է տրոպիկական 56 տեսակ մշակաբույս։ Էրիկն այգին մշակելիս թունաքիմիկատ երբեք չի օգտագործել, փոխարենն ուտելքի մնացորդից ստանում է կոմպոստ, որի հարուստ միկորօրգանիզմները տարածվելով խթանում են այգու բարքատվությանը, ձևավորում միկրոկլիմա։

1300քմ հողատարածքում, թե՛ բերքն է տարբերվող, թե՛ կենդանական աշխարհը․ այգում կարելի տեսնել այնպիսի թռչնատեսակներ ու օգտակար միջատներ, որոնք նախկինում չեն եղել։ Բերքն ամբողջությամբ չեն հավաքում, որոշ հատված թողնում են թռչուններին, որ կարողանան կառավարել այգու վնասատուների քանակը։
Էրիկը հիշում է, որ ծնողներն այդ փոքրիկ հողակտորը մշակելու համար օրական 3–4 ժամ էին ծախսում, իսկ  հիմա աշխատանքը 20 րոպե է տևում, կարելի է անգամ 2–3 օր այգի չմտնել։

Բերդավանի հյուրերը միշտ այցելում են էկզոտիկ այգի։ Էրիկը նրանց համար 20 րոպեանոց շրջայց–համտես է կազմակերպում, ծանոթացնում մշակման ձևերին։ Այգու բարքիները հենց տեղում են սպառվում, քանի որ տան մի հատվածը հյուրատան է վերածել։ Հիմնական ճաշացանկ չկա, այցելուներին առաջարկում են տավուշյան անտառներից հավաքված կանաչեղենով ուտեստներ ու ավանդական, ամենահայտնի հոնապուրը։

Արդեն մի քանի ամիս է, ինչ Էրիկը շատ ժամանակ չի կարողանում անցկացնել Բերդավանում, քանի որ ընկերների հետ Փարպի գյուղում մանկական ոչ ֆորմալ այգու ստեղծման աշխատանքներով է զբաղված: Բնության հետ շփմումը երեխային սովորեցնում է սիրել, հոգատար և պատասխանատու լինել։ Եթե բնությանը ոչինչ չես կարող տալ, ապա գոնե մի վնասիր,– ասում է Էրիկը և հավելում՝ բնությունը ևս կարող է սիրել, իսկ բացասական վերաբերմունք սննդի, ջրի ու օդի միջոցով հետ է վերադարձնել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button