IT շաբաթ

IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի վրա չէ: Այս մասին ահազանգում են մասնագետները։ Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում հրապարակում անելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցել նրանց կյանքի որակի վրա:
Երեխաների իրավունքների խախտման դեպքերը նվազեցնելու համար պետք է իրականացել հանրային իրազեկման արշավներ, վերապատրաստումներ լրագրողների, հանրային իշխանության ներկայացուցիչների համար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button