Սեպտեմբերի 30-ին 2–րդ անգամ կմեկնարկի «Գիտության շաբաթ 2025․ Հայաստան» միջոցառումը։ Գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Ազատության հրապարակում, սակայն դրանից բացի լինելու են ապակենտրոնացված միջոցառումներ տարբեր դպրոցներում ու մանկապարտեզներում։ Ընդհանուր ծրագիրը բաժանված է 3 թեմատիկայի։ Առաջինի պարագայում գիտական ինստիտուտները ցույց են տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն։ Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա։ Երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկան է։
մեկ րոպեից էլ քիչ



