Օրեր առաջտեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 24-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցեցին տեխնոլոգիական ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների։ Համաժողովի ընթացքում անցկացվեցին ԱՏՁՄ նախագահի և խորհրդի անդամների ընտրությունները, որոնց արդյունքում ԱՏՁՄ նախագահ վերընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը համաժողովի ընթացքում ներկայացրեց ԱՏՁՄ 2024 թվականի ամփոփիչ հաշվետվությունը՝ կազմակերպության ծրագրերի արդյունքների, այդ թվում՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի, «ԻննոԻջևան» կրթական ու նորարարական ծրագրի, ինչպես նաև WCIT-ի գործունեության ամփոփումը։



