IT շաբաթ

IT շաբաթ․ «ԴիջիԹեք 2021» Հայաստան կբերի ՏՏ աշխարհի հեղինակավոր դեմքերին

«ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ աշխարհի հեղինակավոր ընկերություններին՝ հոկտեմբերի 29–ից 31–ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն ասում է, որ Digitec Expo-ն այս անգամ ամենամեծն է լինելու՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով և ստարտափերով։ «Դիջիթեք 2021» ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի նաև Digitec Summit 2021 համաժողովը, Hyetech Showcase 2021-ը։ Digitec-ին ռազմարդյունաբերական ընկերությունները ևս կմասնակցեն:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button