Սևակ Հակոբյան
Ես Սևակ Հակոբյանն եմ` Իմ ռադիոյի փորձառու հաղորդավարներից։ Մեր հավատարիմ ռադիոլոսղները արդեն գիտեն, որ հատուկ սեր ունեմ կրթական թեմաների նկատմամբ։ Արդեն մի քանի տարի է, ինչ ամեն հինգշաբթի «Խոշոր պլան»-ում կրթական ոլորտի մասնագետների, ուսանողների հետ քննարկում ենք կրթական թեմաներ՝ հիմնախնդիրներից ու բարեփոխումներից մինչև նոր մագիստրոսական և փոխանակման ծրագրեր, նորարար մոտեցումներ և հաջողության պատմություններ:
Իսկ յուրաքանչյուր երեքշաբթի «Ռադիոերեկոյի» երեկոյան ուղիղ եթերում խոսում ենք ամենատարբեր թեմաներից։
Ես հավատում եմ, որ ռադիոն ոչ միայն զվարճանքի, այլ նաև կրթության հզոր գործիք է։