Երազողները

«Երազողները» փոդքասթ է երաժշտության լեզվով երազողների մասին: Հարցազրույցներ տեղական խմբերի ու երաժիշտների հետ, երաժշտության հետևում թաքնված պատմություններ: Փոդքասթը վավերագրելու է արդեն հայտնի ու նոր երաժիշտների անցած ճանապարհն ու ստեղծագործական ընթացքը:

Փոդքասթի անվանումը ոգեշչնված է 1965 թվականին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի քանի ուսանողների ստեղծած «Երազողներ» ռոք խմբի անունից:

Երազողները | Կանգուն

Երազողները | Կանգուն

Ժանրերից ու սահմանափակումներից դուրս, կյանքի մասին նրանք պատմում են տարբեր բառերով, բայց մի լեզվով` երաժշտության: Երազողների հյուրը Կանգուն խումբն է:
Երազողները | South Of The Sun

Երազողները | South Of The Sun

Երազողների հյուրը South Of The Sun խմբի անդամներն են: Կարոտի ու լռության մասին` երաժշտությամբ:
Երազողները․ Արուս Նանյան

Երազողները․ Արուս Նանյան

Երազողները փոդքասթի հյուրը Արուս Նանյանն է։ Ֆոլկից ոգեշնչված` կյանքի բարդ իրավիճակների մասին: Նրա երգերը այլ մոլորակներից են:
Երազողները | Սուսի Հուննա

Երազողները | Սուսի Հուննա

Քնքուշ երգերից մինչև չարաճճի երգեր, բոլորում հեղինակի ապրումներն են: Երազողների հյուրը երգչուհի Սուսի Հուննան է:
Երազողները | Դեղ

Երազողները | Դեղ

Հոգին բուժող երգերը` արդեն 10 տարվա պատմություն ունեցող խմբից են: «Երազողների» հյուրը Դեղ խումբն է:
Երազողները | FairWind

Երազողները | FairWind

Քաղաքի բենդը՝ ռոքնռոլական էներգիայով ու թեթևությամբ: «Երազողները» փոդքասթում FairWind խումբն է:
Երազողները | Rested Salvador

Երազողները | Rested Salvador

«Երազողները» փոդքասթի հյուրը Rested Salvador խումբն է: Ալտերնատիվ ինդի և պրոգրեսիվ նոր ձայներ` գյումրեցի երիտասարդների ստեղծած խմբից:
Երազողները | 5am

Երազողները | 5am

«Երազողները» փոդքասթիի հյուրը 5am-ն է: Նրա առավոտյան ժամը 5-ին գրված այս երգերը հանգիստ չտվող մտքերի, հույզերի ու քաղաքի սիրո մասին…
Երազողները | Տիեզերք

Երազողները | Տիեզերք

«Երազողները» փոդքասթի հյուրը «Տիեզերք»-ն է: Նրանց երգերը տիեզերական են: Կյանքի ցանկացած իրավիճակի ու բոլոր հույզերի մասին նրանք երգել են:
Back to top button