ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ վերջինս կկարգավորի Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության և կիբեռհիգիենայի կանոնները՝ թիրախավորելով երկրի համար կարևոր ենթակառուցվածքների և կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների կիբեռպաշտպանությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում:
մեկ րոպեից էլ քիչ



