IT շաբաթ

IT շաբաթ․ Հայ պատանի ճարտարագետները հաղթել են Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում

Հայ պատանի ճարտարագետների թիմը հաղթել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարում` Հայաստանի համար ապահովելով աննախադեպ ցուցանիշներ։ Սլովենիայում կայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ 45 երկներից։ Հայաստանը ներկայացնող երեք թիմերը`  «Արմաթ» -ը,  «GDL»-ն և«BigBots»-ը ստացել են համապատասխանաբար ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։ Մասնավորապես մրցաշարի «Ապագա նորարարներ» անվանակարգում հաղթել է Հայաստանի «Արմաթ» թիմը, որի կազմում ռոբոտաշինության օլիմպիադայի չեմպիոններ են դարձել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետները։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button