IT շաբաթ

IT շաբաթ․ Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են եկել

Օրեր առաջ Apple ընկերության հայ օգտատերերը Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են ստացել։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սա 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեպքերի շարունակությունն է, երբ հաքերային հարձակմամբ հեռախոսները թիրախավորելու մի քանի ալիք եղավ։ Թե որքան մարդ է այս ընթացքում թիրախավորվել, մասնագետը չի նշում, բայց նրանց թիվը մի քանի հարյուրի է հասնում։ Թիրախավորվածների թվում ներկա, նախկին պաշտոնյաներ են, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ, պետական կառույցների, Հայաստանում գործող միջազգային կառույցների աշխատակիցներ։ Վարակման դեպքում հաքերային թիմը տիրապետում է տվյալ հեռախոսի ամբողջ ինֆորմացիային՝ ֆայլեր, լուսանկարներ, տեսանյութեր, հեռախոսահամարներ, գաղտնալսման հնարավորություն։ Անձը կարող է չիմանալ այդ մասին, քանի որ հեռախոսի աշխատանքում ոչ մի բան չի փոխվում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button