IT շաբաթ

IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը

Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացի և ռոբոտատեխնիկայի միջոցով, մարտի 12–ից ապրիլի 5–ն իրենց առաքելությունն են իրականացրել Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրեմերի խոսքով՝ Հայաստանում իրականացվեց Կարմիր մոլորակի վրա կյանքի ամենաժամանակակից, բարդ, միջազգային սիմուլյացիան:

«Հայաստանի այս հատվածը Մարսի երկրաբանական նմանակն է։ Հույս ունեմ, որ բոլոր ականատեսները կարևորում և վայելում այս պատմական պահը։ Առաքելությանը մասնակցել է 250 գիտնական Հայաստանից և արտասահմանից: Շատ հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ճանաչել և աշխատել հայ հետազոտողների և գիտնակաների հետ։ Ինչպիսին էլ լինի դեպի Մարս տանող ճանապարհը, այդ դրա մի մասը լինելու է կարմիր ու սպիտակ, ինչպես Ավստրիայի դրոշն է, բայց նաև լինելու է կարմիր, կապույտ և ծիրանագույն, ինչպես Հայաստանի դրոշն է։ Նախնական գնահատականներով, առաջին իրական առաքելությունը Մարս կուղարկվի 20-30 տարվա ընթացքում։ Ի դեպ Առաջին առաքելության անդամներն արդեն ծնվել են Նյու Յորքում, Պեկինում կամ, գուցե, Երևանում, սակայն այդ մասին դեռ չգիտեն»,– ասել է Գերնոտ Գրեմերը։

Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվեց «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ Մարսի երկրաբանական և տեղագրական նմանակն է։ Գտնվելու վայրը հարմար է սարքավորումների վարքագիծը գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և գործիքների օգտագործմամբ ուսումնասիրելու համար, մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանկական գործիքները փորձերի համար և այն։ Մեկ ամիս ապրելով մեկուսացված կայանում գիտնակներն անցկացրել են 15 գիտափորձ՝ աճեցրել գյուղատնտեսական մշակաբույսեր, ռոբոտացված համակարգի միջոցով տեսադաշտի ուսումնասիրություն, Մարսյան կայանի ներսում օդի չափում և այլն։

Արմաշի մարսյան կայանը չի ապամանոտաժի․ այն կծառայի նոր հետազոտությունների համար, առաջիկայում կկառուցվի 2–րդ մոդելը տիեզարական հետազոտություների համար։ Նշեմ, որ Հայաստանը 14-րդ երկիրն է, որտեղ անցկացվեց սիմուլյացիան։

Նախնական գնահատականներով, առաջին իրական առաքելությունը Մարս կուղարկվի 20-30 տարվա ընթացքում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button