Շատ տաք թեյ

Շնորհակալություն, հաջորդը․ Փոփ ֆենոմեն Արիանան

4 օկտավա դիապազոն, այքոնիկ դարձած բարձր պոչիկ ու բազմաթիվ հիթեր. Արիանա Գրանդե’ փոփ մշակույթի ֆենոմեն։ Սակայն, չնայած բազմաթիվ մրցանակներին, բազմահազար երկրպագուներին ու միլիոնավոր դիտումներին և լսումներին’ հանրությանը միշտ հետաքրքիր են ոչ միայն արտիստի նոր ալբոմների թողարկման ամսաթվերը կամ շրջագայություններում ընդգրկված երկրները, այլև նրա անձնական կյանքն ու հարաբերությունները։ Ամբողջ կյանքում երգչուհին ստիպված է եղել սիրել, վիճել, բաժանվել ու կորցնել սիրելիներին՝ եւ այս ամենը հանդիսատեսի աչքի առաջ։

Ցուցադրել ավելի

Վեգա Անդրիասյան

Ես Վեգա Անդրիասյանն եմ, «Իմ ռադիոյի» ամենահին ու ամենաբամբասկոտ հաղորդավարը։ Բամբասում եմ նույնիսկ եթերում. իմ «Շատ տաք թեյ» փոդքասթում պատմում եմ փոփ մշակույթի ամենասկանդալային դեպքերի ու դեմքերի մասին, իսկ «Ծանրութեթևում»՝ նույն ոլորտի նորությունների։ Չնայած հաղորդմանս անվանմանը, թեյ չեմ սիրում, իրական կյանքում սիրում եմ սրճազրույցներ։
Back to top button