Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Լիլիթ Մակարյան

Բնության նկատմամբ պատասխանատու և հոգատար վերաբերմուք պետք է սերմանել մանկուց։ Թուղթ վերամշակելու գաղափարը Լիլիթ Մակարյանի մոտ առաջացել է 2020 թվականին, երբ համավարակի պատճառով երկարատև արձակուրդի մեջ էր։ Թե՛ իր, թե՛ երեխաների համար ինչ որ զբաղմուք գտնելու մտորումներով տարբեր փորձարկումներ էր կատարում այդ թվում՝ թուղթ վերամաշակում։ Լիլիթի խոսքով՝ միջավայրն այնքան հարմարություններ է ստեղծել մարդու կեսագործունության համար, որ էկոպատասխանատու քաղաքացի լինելը մեր օրերում բավականին բարդ է։ Քովիդյան օրերին նրա ստեղծած թղթի վերամշակման տեխնոլոգիան գնալով ընդարձակվեց և դարձավ առանձին ապրանքանիշ։

Լիլիթը Գյումրից է, մասնագիտությամբ լրագրող, բայց վերջին տարիներին լրագրությամբ չի զբաղվում։ Այդ ընթացքում ուժերը փորձել է տարբեր բնագավառներում է, բայց վերջին ու երկարատև կանգառը երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ ձևաչափով կրթության ոլորտն է։ Այժմ Գյումրու երիտասարդական պալատի ղեկավարն է:
Թափոններից ստանում է վերամշակված, էկոլոգիապես մաքուր թուղթ, իսկ հետո դրանից պատրաստում բացիկներ, էջանշաններ,նոթատետրեր և շնորհակալագրեր: Տեխնոլոգիան զարագացնելուց հետո հասկացավ՝ կարելի է ունենալ նաև տպագրության համար պիտանի արտադրանք։ Թղթի վերամշակման տեխնոլոգիայով շատերն են հետաքրքվում։ Այդ իսկ պատճառով որոշեց ստեղծել «TooP» բնապահպանական, ուսուցողական խաղը և բոլոր հետաքրքրասերներին հաղորդակից դարձնել էկոմշակույթին։ Երբ երեխաները ծանոթանում վերամշակման պրոցեսին սկզբում լարվում են, բայց րոպեներ անց՝ ադապտացվում և հնարավոր չի լինում կտրել նրանց խաղից։

Լիլիթը նկատում է՝ գերբանական ուժերով օժտված շատ հերոսներ կան, բայց էկոլոգիական հերոս չունենք։ Երիտասարդների հետ երկար քննարկումներից հետո ստեղծել են աղջկա մի կերպար և անվանել Թուփիկ։ Անիմացիոն տարբերակով ստեղծած կերպարը վիդեոհոլովակով ներկայացնում է թուղթ վերամշակելու պրոցեսը։

Գլխավոր նպատակը ոչ միայն թուղթ վերամաշկելն է, այլև ստացված արդյունքը, որպես կրթամշակութային բաղադրիչ մյուսներին փոխանցելը,–ասում է Լիլիթը և հավելում՝ ցանկացած նորամուծություն հակազդեցության է արժանանում, բայց ժամանակի ընթացքում մարդիկ հարմարվում են, այն դառնում է կյանքի մի մասը։ Նա հույս ունի, որ թափոների տեսակավորում մարդիկ գիտակցաբար կանեն և աղբամանը նետված ռեսուրս չենք ունենա։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button