Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ 2024

Հաղթանակ լույսերի քաղաքում․ Փարիզ–2024 | Էլմիրա Կարապետյան․ հրաձգություն

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն առաջին մարզիկն է, որը Հայաստանից ուղեգիր է նվաճել ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի համար:

Եթե լսեք էպիզոդը, ապա 15 րոպե անց կիմանաք Օլիմպիական խաղերի ստեղծման պատմությունը նոր մատուցմամբ և, իհարկե, կծանոթանաք Էլմիրա Կարապետյանի սպորտային կյանքի արտասովոր դեպքերին ու կուլիսային պատմություններին, որոնք այլ տեղ գտնել չեք կարող։

Ցուցադրել ավելի

Աննա Գրիգորյան

Եթե լսել եք «Մարզական պայքար» հաղորդման մասին, բայց չգիտեք` ովքեր են հաղորդավարները, ապա շտապեմ ասել, որ նրանցից մեկը ես եմ: Եթե կարդացիք ու մտածեցիք, բայց ինչու սպորտ, ասեմ, որ ես 17 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ սպորտով` սպորտային մարմնամարզությամբ: Ինչպես հիմնականում մարդուն բնութագրող տեքստերում, այստեղ էլ պատմեմ իմ սիրելի և ոչ սիրելի երևույթների մասին․ Սիրում եմ գնումներ կատարել, արտասովոր աքսեսուարներ, համեղ ուտել, շատ խոսել, Բարսելոնա ֆուտբոլային ակումբը։ Չեմ սիրում լողալ (չնայած հորոսկոպով ձուկ եմ, եթե, իհարկե, դուք հավատում եք դրան), դոլմա և ձմերուկ, լռություն և մենակություն։
Back to top button