IT շաբաթ

IT շաբաթ․ ԱՏՁՄ-ն ներկայացրել է ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքները

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ներկայացվեցին ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքներ։ Միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ կազմավորվելով 20 տարի առաջ, այսօր այն դարձել է ոլորտն առաջ մղող շարժիչ ուժ, որն իր շուրջ է համախմբել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություներին։ Առաջնային խնդիրներից մեկը ռազմարդյունաբերական ոլորտի ֆինանանսավորման համակարգն է, որն ըստ Հայկ Չոբանյանի պետք է վերանայել։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝  «ԱՏՁՄ–ն որոշիչ քայլեր է կատարում ոլորտի նպատակային զարգացման ու առաջընթացի ուղղությամբ։ Այս առումով ԱՏՁՄ-ի առաքելությունն ու դերն առանձնահատուկ է. Հայաստանում գործող տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները համախմբված են մեկ հարթակի շուրջ, ինչը հնարավորություն է տալիս՝ միավորելով ուժերը, ավելի համակարգված և թիրախավորված աշխատել։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյան

ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն անդրադարձավ Միության իրականացրած ծրագրերին, բուհերի, պետական կառույցների հետ արդյունավետ համագործակցությանը, ընդգծեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում: 

Համաժողովի ավարտին ԱՏՁՄ անդամ կազմակերպությունների ղեկավարների քվեարկությամբ ընտրվեց Միության վարչության նոր կազմը:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button