IT շաբաթ

IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով

VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և դիպչել այլ իրերի։ Վիրտուալ շրջայցի ընթացքում հնչում է նաև Կոմիտասի ձայնը։

Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է, որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, այցելուները նորովի կբացահայտեն Կոմիտասի աշխատասենյակը:

Նշեմ, որ Arloopa ընկերությունը 10–ից ավելի թանգարններում արդեն ներդրել է տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Այժմ աշխատում է ոչ միայն հայաստանյան այլև արտասահմանի թանգարաների համար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button