IT շաբաթ

IT շաբաթ․ Երևանում անցկացվեց «Ռոբոտների հաքաթոն»

Մետաղի բախումներ, շարժիչների աշխատանք, գլորվող անիվներ և լարված սպասում․ Երևանում ռոբոտները դուրս էին եկել մրցադաշտ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ մարտի 17-ից 19-ը Երևանում կայացավ «Ռոբոտների հաքաթոն», որը իր շուրջը համախմբեց Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչներին։ Եռօրյա տեխնոլոգիական մրցույթի նպատակն էր խթանել ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխանիկայի զարգացումը Հայաստանում՝ միաժամանակ ձևավորելով նորարարական մտածողություն և խրախուսելով թիմային աշխատանքը։

Լուսանկարը՝ ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջից

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 75 թիմ, սակայն ընտրության արդյունքում մրցադաշտ դուրս եկան լավագույն 36-ը՝ ընդհանուր 123 մասնակից։ Հաքաթոնի ձևաչափը պահանջում էր արագ կողմնորոշում և ճշգրիտ հաշվարկներ։ Մասնակիցները տեղում ստացել էին առաջադրանքները, աշխատել իրենց հետ բերած սարքավորումներով և ընդամենը երեք օրում ստեղծել մրցունակ ռոբոտներ։

Ռադիոհաղորդումը պատրաստեց Սաթենիկ Ավետիսյանը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button