«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին» ստեղծվելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ այդ մարմինը զբաղվելու է կիբեռմիջադեպերի բացահայտմամբ՝ Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց։ Նախագծի զեկուցող, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, որ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, և թե՛ մասնավոր հատվածում, սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն հանրային, պետական ապարատի ու մասնավոր հատվածի կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունները։
մեկ րոպեից էլ քիչ



