Հայաստանում առաջին անգամ կանցկացվի RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում։ Հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկ հարթակում կհամախմբվեն գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը եւ նորարարությունը։Երկօրյա միջոցառման կարեւոր բաղադրիչներից մեկը լինելու է Հայաստանում մշակված եւ արտադրված պաշտպանական արտադրանքների ցուցադրությունը։ ՀՀ կառավարությունը դրամաշնորհի տեսքով շուրջ 60 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել ՏՀՏ գործատուների միությանը միջոցառման կազմակերպչական և բովանդակային ծախսերի համար։
մեկ րոպեից էլ քիչ



