IT շաբաթ

IT շաբաթ․ Moxie ռոբոտը՝ CES 2024–ի մրցանակակիր

Կլորիկ աչքերով, հաճելի ձայնով Մոքսի ռոբոտն արժանացել է օրերես Լաս Վեգասում անցկացված CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցույթի գլխավոր մրցանակի «Արհեստական բանականություն» անվանակարգում: Մոքսի ռոբոտը ստեղծել է ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերությունը։ Այն իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման համար: 2020թվականից Մոքսին ավելի քան 4 միլիոն զրույց է ունեցել երեխաների հետ: Ռոբոտը դարձել է երեխաների ընկերը, աջակցում է ծնողներին և մանկավարժներին։

Նշեմ, որ տեխնոլոգիական նորարարությունների ամենամեծ միջոցառումներից մեկը՝ CES 2024-ն անցկացվել է հունվարի 9-ից 12-ը, ներկայացվել է ավելի քան 4000 ցուցանմուշ աշխարհի 150 պետությունից։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button