IT շաբաթ

IT շաբաթ․ «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով»

Երևանի և մարզերի տարբեր դպրոցներից 10-16 տարեկան աշակերտները մասնակցել են  «Երեխաների առցանց անվտանգությունը երեխաների աչքերով» թեմայով քննարկմանը և  ներկայացրել տեսակետները, առկա խնդիրներն  ու մտահոգությունները։ Քննարկումն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Հայաստանի օպերատորների միության և Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությամբ:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button