IT շաբաթ

IT շաբաթ․ 18-ամյա Սոֆին ազատ ոճի ԱԹՍ-ներ է պատրաստում

Արդեն 3 տարի է, ինչ 18–ամյա Սոֆի Մինասյանը սովորում է Գյումրու ավիամոդելային ակումբում, ազատ ոճի թռչող անօդաչուներ է պատրաստում։ Պատմում է, որ փոքր ժամանակ երազում էր ռազմական օդաչու դառնալու մասին, բայց հիմա այլ նպատակներ ունի՝ մտածում է ռազմական անօդաչու թռչող սարքերի պատրաստմամբ զբաղվել։ Նրա ստեղծած մոդելների թռիչքը հասնում է մոտ 4 կմ բարձրության, դրանք 1 ժամից ավելի մնում են օդում, տարբեր հնարքներ կատարում։ Իսկ ահա  հեռավորությունը կախված է հեռակառավարման  վահանակից։

Լուսանկարը՝ Սոֆիի ֆեյսբուքյան էջից

Սոֆին սովորում է նաև Իրական դպրոցի 4 –րդ կուրսում է։ Հմտանում է ծրագրավորման աշխարհում։ Ցանկանում է համատեղել ծրագրավորումն ու ինժեներությունը, այսինքն և՛ նախագծել, և՛ պատրաստել ԱԹՍ–ներ։ Ասում է, երբ երկնքում տեսնում է իր ձեռքով պատրաստած ավիամոդելի թռիչքը նոր մտքերով է լցվում, ու ցանկանում ավելի շատ աշխատել, իր հմտությունները զարգացնել։ Սոֆին կարևորում է նաև թե, ինչ արտադրության են ԱԹՍ–ների մասերը, ասում է, որ դրանք պետք է հայկական լինեն։

Թռչնի թռիչքը միշտ գերել է Սոֆիին։ Գուցե հենց դա էր պատճառը, որ սկսեց զբաղվել ավիամոդելավորմամբ ՝ թռչնի ճախրանքի բարձրության հասցնելով իր ստեղծած անօդաչուները։ 

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button