IT շաբաթ

IT շաբաթ․ Սյունիքի երկու դպրոցում բացվել են Արմաթ աշխատանոցներ

Կապանի համար 7 հիմնական և Մեղրիի համար 2 միջնակարգ դպրոցներում բացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման նորագույն նվաճումներին։

Սյունիքի մարզի երկու դպրոցում բացված աշխատանոցները Հայ-ռուսական պետական կառույցների գործակցության արդյունք են։ Այն իրականացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button