IT շաբաթ

IT շաբաթ

Շուտով Բերդում և Գավառում կբացվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։
Եվրահանձնաժողովը օրեր առաջ հայտարարեց ախտահանման աշխատանքներ կատարող 200 ռոբոտների ձեռքբերման մասին: Այդ ռոբոտները տրամադրվելու են Եվրամիության ողջ տարածքում գործող հիվանդանոցներին։
«Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասնագիտությամբ Հայ-ռուսական համալսարանը Improvis կազմակերպության հետ համատեղ մշակել է մագիստրոսական ծրագիր:
Այս և այլ նորություններ կարող եք լսել IT շաբաթ հաղորդման ընթացքում։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button