Սեպտեմբերի 5–ից 10–ը գիտությունն ու արվեստը մեկտեղվել էին STARMUS 6–րդ փառատոնի շնորհիվ։ Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ գիտնականեր, տիեզերագնացներ, աստղաֆիզիկոսներ։ Հինգ օր շարունակ գիտությամբ, նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվող, նոր հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդները հնարավորություն ունեցան լսելու Ջիմ Բաղյանին, Գարիկ Իսրաելյանին, Քիփ Թորնին, Չառլի Դյուկին, Թոնի Ֆադելին և այլոց։ Գիտության ոլորտի Օսկարը՝ Սթիվեն Հոքինգի մեդալը, STARMUS 6–րդ փառատոնի շրջանակում շնորհվեց 4 անվանակարգում։ Երաժշտություն և արվեստ, գիտահանրամատչելի գրականություն, ամբողջ կյանքում արված աշխատանքի և հաղորդակցության համար։

գիտության հանրայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Իր ստեղծագործությունների միջոցով գիտությունը և բնությունը ներկայացնելու համար
Դայանը ստացավ Սթիվեն Հոքինգի մեդալ:
Շիմպանզեների ընտանեկան և սոցիալական փոխհարաբերությունների ուսումնասիրման գործում ունեցած ավանդի համար Անգլիացի պրիմատոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլը ևս արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի։ Նա չէր կարողացել գալ Երևան և տեսանյութի միջոցով իր շնորհակալությունը հայտնեց։
Մեդալի արժանացավ նաև ՆԱՍԱ-ի հեռուստատեսությունը և հաղորդակցման թիմը՝ ֆիլմերի միջոցով գիտությունը հանրայնացնելու համար։



