IT շաբաթ

IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի DigiWeek 2021 միջոցառումը

Մեկ շաբաթ հագեցած օրակարգով տեխնոլոգիական ոլորտի հսկաները  մեկ հարկի տակ կքննարկեն ՏՏ աշխարհի ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու ուղիները։
Հոկտեմբերի 29-31-ը 1400 քմ ցուցահանդեսային տարածքում, հարյուրից ավելի ընկերություն ու ստարտափ Երևանում և Գյումրիում կմասնակցեն ամենամեծ DigiWeek 2021 միջոցառմանը։ Այն  կազմակերպել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button