IT շաբաթ

IT շաբաթ․ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում»

«Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» խորագրով գաղափարների մրցույթի 2-րդ փուլը տեղի ունեցավ օրեր առաջ։ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից՝ նորարարական գաղափարներ առաջարկած 10 թիմ պարգևատրվեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» կողմից։Մրցույթն անցկացվել է երկու փուլով։ Ընդհանուր առմամբ հաղթող է ճանաչվել 25 թիմ, որոնցից 9-ը՝ մարզերից:

Գոռ Հովսեփյանը գաղափարների մրցույթի ամենափոքր հաղթողն է: Նրա ստեղծած՝ «Չարենց» խելացի ոռոգման համակարգ, որոշում, թե երբ պետք է ոռոգել բերքը։

Մրցույթի նպատակն է աջակցել հայաստանյան այն թիմերին և ընկերություններին, որոնք զբաղվում են տնտեսության ավանդական ոլորտներում հեղափոխություն առաջացնող նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակմամբ:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button