«Խոսիր ինձ հետ․․»

Մայրս երեխաների մեջ տարբերություն էր դնում․ «Խոսիր ինձ հետ․․»

Երբևէ մտածել ե՞ք, թե արդյոք միշտ ճիշտ ե՞ն մայրերը, նրանց խորհուրդները միշտ են ճիշտ, նրանց սերն իրո՞ք պետք չէ կասկածի տակ դնել, ճիշտ է՞, որ մայրը երբեք չի նեղացնի իր երեխային։

Նման հարցերե բարձրացնելն, օրինակ, մեր հասարակության մեջ խիստ դատապարտելի են, որովհետև եթե մայր, ուրեմն փակված են բոլոր թեմաները։

Բայց հոգեբանության մեջ ամեն ինչ ռեալ է։ Մայրերն էլ կարող են վնասել երեխաներին՝ հաճախ հենց հոգեբանական տրավմաներ տալով, մտածված կամ էլ անգիտակցաբար։

Այս էպիզոդում հոգեթերապևտ Մարիամ Զոհրաբյանի այցելուն երիտասարդ կին է, ով իսկզբանե եկել էր այլ խնդրով։

Հետո անակնկալ ձևով պարզվում է, որ կինը խնդիր ունի հարազատ մոր հետ։ Երիտասարդ տարիքում հաճախ է զգացել, որ մայրն իրեն թերագնահատել է, ուշադրություն քիչ է դարձել։ Մնացած երեխաների համեմատությամբ իրեն ավելիք քիչ էմոցիաներ տվել։

Ընդունված է համարել, որ մայրերը իրենց երեխաներին պետք է հավասարապես սիրեն՝ անկախ ստացած գնահատականներից, հնարավորություններից, ֆիզիկական տվյալներից և այլնից։ Բայց տարբեր պատճառներով այդ այսպես ասած սխեման կարող է խախտվել։ Եթե հենց հիմա փորձեք գուգլի փնտրման դաշտում գրել մայրս մեծ քրոջս կամ եղբորս ավելի շատ էր սիրում քան ինձ, բազմաթիվ պատմություններ կկարդաք, կլսեք և կտեսնեք։ Մեր հերոսն էլ այդ մարդկանցից մեկն է։

Ցուցադրել ավելի
Back to top button