Երիտասարդ համալրում

Դեպի Հայաստան քիթ ու ատամ սարքելու. բժշկական տուրիզմ` տնտեսության թռիչքային աճի կայծը

Անի Նահապետյան

Ռոման Սարդարյանը դեռ ատամնաբույժ է: Դեռ․․․ Ռոմանին դեպի պլաստիկ վրաբուժություն ոչ այդքան ակադեմիական հետաքրքրությունն է մղում, որքան ատամնաբուժական փորձը: Առողջապահության ամենաեկամտաբեր ճյուղը՝ բժշկական տուրիզմը, մեր երկրում երկու հիմք ունի՝ ստոմատոլոգիա և պլաստիկ վիրաբուժություն:  Ստոմատոլոգիական տուրիզմի մեջ հաջողած բժիշկը նոր բարձունքներ է ուզում գրավել: 

«Կա փառքի ձգտում, այսինքն քո մասնագիտության մեջ լինես ամենահեղինակավորը, ազդեցիկը և կա ֆինանս աշխատելը։ Օրինակ մարդ կա, որ ձգտում է փառքին և կան վիրահատություններ որ լավ ֆինանս են բերում մարդուն։ Հիմա եթե փառքն ու ֆինանսը իրար հետ համատեղվեն, մենք կունենանք Ամերիկայի համակարգը։»,-ասում է դոկտոր Սարդարյանը

«Պլաստիկ վիրաբուժության մեջ մեզնից ավագ սերունդը կարողացել է ստեղծել այն կոլորիտը Հայաստանում, որ մարդիկ դրսից վստահեն։ Իրականում իրենք համաշխարհային դեմքեր են, բայց աշխատում են, բնականաբար, Հայաստանում։ Պլաստիկ վիրաբուժությունը այնքանով է հարմար այլազգիների համար, որ իրենց մոտ այդ ծառայությունը բավական թանկ է։ Այսինքն գալ, այստեղ վիրահատվել, տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, իրենց երկրում վիրահատվելուց ավելի ձեռնտու է։ Բոլոր մասնագիտությունների զարգացման համար պետք է ֆինանսավորում, իսկ ներդրողը լինում է այն մարդը, ով զբաղվում է այդ մասնագիտությամբ։ Չկան պետական ծրագրեր, առողջապահական ծրագրեր, որ մասնագետներին տանեն դուրս, վերապատրաստեն որպես ավելի մասնագիտացված կադրեր։ Հաշվի առնելով այդ փաստը, գնում և վերապատրաստվում է այն մարդը, ով ավելի լավ ֆինանսական վիիճակում է։»-հավելեց Ռոման Սարդարյանը

Դոկտոր Սուրեն Աբրահամին Հայաստան եկել է Դուբայից՝ ամենաթանկ առողջապահությամբ երկրներից մեկից: Բժիշկ Աբրահամին լավ գիտե՝ առողջապահությունը լուրջ բիզնես է: Եվ փորձում է Էմիրություններում ձեռք բերած փորձը հայրենիքում էլ ներդնել։

«Մեր կլինիկայում արդեն 7 տարի է զբաղվում ենք դենտալ տուրիզմով: Վայբերով կամ վաթսափով կատարվում է անվճար խորհրդատվություն, պացիենտի բուժման պլանն է որոշվում, դրանից հետո գնում ենք և օդանավակայանից դիմավորում պացիենտին։ Ամեն ինչ անում ենք, որ պացիենտը գա Հայաստան։»



։

Կարող եմ վստահեցնել, որ ստոմատոլոգիան և պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավական զարգացած են, որովհետև սեփական բիզնեսներ են։ Ես պացիենտ գրավելու համար պետք է անընդհատ update լինեմ, այսինքն իմ բուժման մեթոդները պետք է ժամանակակից լինեն։ Եթե ես, որպես օնկոլոգ, հնարավաորություն ունեմ աշխատելու միայն հիվանդանոցում, ես երբեք ինձ վրա չեմ աշխատի, որովհետև ես ստանում եմ ստաբիլ աշխատավարձ և իմ գիտելիքները ինձ բավական են։ Բայց եթե ես ունենամ իմը, և պատասխանատվությունը ինձ վրա լինի, ես ամիսը 2 անգամ կգնամ Անգլիա, Գերմանիա կվերապատրաստվեմ և հետ կգամ։ Որովհետև ես ունեմ իմ բիզնեսը, որը վտանգի տակ է, բացի դրանից պացիենտը արդեն անձամբ ինձ հետ գործ ունի։ Պետականը թող լինի, բայց մենք կարողանանք այդ բեռը քչացնել, որ պետությունը շարունակի զբաղվել այլ հարցերով։»-ասաց Սուրեն Աբրահամին

Տաթևիկ Շահյանը Բժշկական Տուրիզմի Հայկական Ասոցիացիայի նախագահն է։ Թեև փակ սահմանների պատճառով բժշկական տուրիզմը ամբողջությամբ կանգնած է, ասոցիացիայիում չեն հանձնվում: Դադարն օգտագործում են վերադիրքավորվելու և համաճարակի ավարտին էլ ավելի լայն թափով աշխատելու համար: Հենց այս պահին, երբ աշխարհը կովիդով է տարված, Բժշշկական տուրիզմի ասոցիացիան շարունակում է տուրեր վաճառել՝ ապագայի համար․․․Հեշտ չէ: «Բժշկական տուրիզմը զարգացնելու համար, պետական հովանավորություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում մարդիկ չեն հավատա, չեն վստահի։ Հիմա գալիս են կոնկրետ մարդու մոտ և դա կարող է լինել պետական մակարդակով։»

Տաթևիկ Շահյանը առանձնահատուկ շեշտեց․«Առաջին․ չկան պետական մակարդակով պայմանագրային հիմքեր, չկա իրավաբանական պաշտպանություն, չկա բժշկի պաշտպանվածություն, չկան ընդհանուր մոտեցման հիմքեր։ Երբե՛ք չեն կարող Գրիգոր Լուսավորիչը, Աստղիկը, Արմենիան և Էրեբունին միավորվել։ Իսկ եթե լինի որևէ կազմակերպություն, որը չունի բժշկական կլինիկիա և հետաքրքրված է բժշկական տուրիզմով և կարող է համագործակցել բոլոր կլինիկաների հետ, կունենա ամբողջական բազա։ Այդ ժամանակ, եթե պետությունը ասի, որ մեզ մոտ արդեն կա բժշկական տուրիզմ, որտեղ պետությունը կանգնած է բժշկի կողքին, գիտե՞ք ինչպես կզարգանա տուրիզմը։»

Աշխարհում բժշկական տուրիզմի տարեկան հասույթը ավելի քան հարյուր միլիարդ դոլլար է: Ամեն տարի շուրջ 7 մլն մարդ ճանապարհորդում է բուժվելու համար:  Միան փոքրիկ Սինգապուրը տարեկան ընդունում է շուրջ 610 հազար բժշկական զբոսաշրջիկ: Ոլորտի հայտնի առաջատարները  Գերմանիան ու Իսրայելն են: Մասնագետները վկայում են, որ հաջողված երկրներին մեկ բան է միավորում: Բոլոր այդ երկրներում կա բժշկական տուրիզմի զարգացման պետական քաղաքականություն, մեզ մոտ՝ առանձին բժիշկներ։ Խանդավառություն և հարյուր միլիարդանոց այդ շուկայում խաղալու մեծ ցանություն: Առայժմ այսքանը:

Ցուցադրել ավելի
Back to top button