Երիտասարդ համալրում

Երիտասարդ համալրում. «Վարկերը և մենք»

Արման Հովհաննիսյան

50 000դրամ, 100 000դրամ, 150 000 դրամ, 500 000 դրամ , 1 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ, 10 միլիոն դրամ:

Սրանք այն գումարներն են,որոնք վարկերի տեսքով  քաղաքացիները  վերցնում  են  դրամատներից:Այդ վարկառուներից մեկն այսօր Ռուբենն է, ով վարկերի և վարկային կազմակերպության չարաշահումների հետևանքով կորցրել է իր միակ բնակարանը:

«70-ի փոխարեն կբերես  120 կտաս». — այսպես է պատասխանել Ռուբենին վարկային կազմակերպության տնօրենը:

Էն գինը,որ ինքը ինձ ասում էր բեր տուր բաց կթողեմ ու պտի գոնե երկրորդ հարկը ինձ մնար ինքը ամբողջ իմ բնակարանը 260 քառ. մ-ը ամբողջը վաճառում է նույն  գնորդին,դրանով ինձ զրկելով 2010թ-ից ամեն ինչից, իմ բնակարանից իմ ընտանիքը մինչ այսօր վարձովա ապրում:

6-7 ամիս քննություն իրականացնելով քննիչը կարճումա իմ գործը,ես բողոքարկում եմ դատախազություն՝դատախազությունը նույնպես մերժումա:Դրանից հետո դիմում եմ առաջին ատյան դատարան:Առաջին ատյան դատարանը որոշումա կայացնում,որ մարդու իրավունքները Ա կետից մինչև Բ կետը, կամ եսիմ որ կետը խախտվելա և վերադարձնումա գործը քննության:

Որ մի դուռը մենք մտնում ենք: Շատ անհասկանալի ասում են իրավաբանները,որ օրենքի խախտումը եղելա,բայց մենք չենք կարա քո օգտին:

Քննիչն էլ մի օր կանգնել ասումա բարոյական իմաստով Արզումանյանը պետքա Ռուբիկին տար էդ տունը:Էդ բարոյական բառը վեկալեք ու քրեական գործով էլի հարուցեք:

Ես 2010 թվականին կորցրել եմ ամեն ինչ,բայց խիղճս չէ իհարկե:

Խորեն Քերոբյան Վարկային կազմակերպությունների միության տնօրեն

Խորենը կարծում է,որ հանրության դժգոհությունը վարկային կազմակերպությունների մասով այդքան էլ տեղին չէ:

Հայաստանում գործում են 43 վարկային կազմակերպություններ :Խորեն Քերոբյանն ասում է,որ 43 վարկային կազմակերպություններն այնպես չէ, որ տալիս են բարձր տոկոսով վարկեր,ունեն բարձր սպասարկման վճարներ :

Կան վարկային կազմակերպություններ,որոնք պետական ծրագրերով են աշխատում,դրանք ֆոնդեր են, որոնք տալիս են էժան գումարներ վարկային կազմակերպություններին և բանկերին՝ ինչպես բնակարաններ երիտասարդների համար, հիփոթեքային ,փմձ,փոքր և միջին ձեռնարկության,ներդրումների վարկային :Դրանք ֆոնդեր են,որոնք տալիս են վարկեր ցածր տոկոսով և վարկային կազմակերպություններին և բանկերին:

Ունենք վարկային կազմակերպություններ,որոնք աշխատում են գյուղական ոլորտում՝բավականին ցածր տոկոսով վարկեր են տրամադրում գյուղացիներին:Ունենք վարկային կազմակերպություններ,որոնք տրադիցիոն միկրովարկային կազմակերպություններն են,որոնք Հայաստանում ստեղծվել են իննսունական թվականներին առաջ որպես հիմնադրամներ,հիմա արդեն որպես վարկային կազմակերպություն,որոնք իրանց մեթոդոլոգիան ունեն աշխատելու,աշխարհում դա ձևավորված տրադիցիոն ձև է,որոնք տրամադրում են միկրովարկեր առանց գրավի,տոկոսներով տրամադրվում է միկրովարկեր:Ունենք վարկային կազմակերպություններ,որոնք մասնագիտացված են կոնկրետ հիփոթեքի տրամադրման մեջ:ՈՒնենք  ՈՒՎԿ-ներ, որոնք ավտոմեքենաների վարկավորմամբ են զբաղվում:Եվ էս ամենը ստեղծումա շուկա՝ կա պահանջարկ, կա առաջարկ:

Ֆինանսական ճահճի մեջ ընկնելը շատ դյուրին է, սակայն ֆինանսական գրագիտություն ունենալը կօգնի,որպեսզի բացառել նման իրավիճակում հայտնվելը:

Բայց ինքը,եթե փողի կարիք ունի վերցնումա էդ գումարը:Հետագայում արդեն ընկնելով խնդիրների մեջ,հասկանալով ինչա արել և արդյունքում ստացվումա էն ինչ որ էսօր ունենք:Բայց ես ասում եմ իրանց իրավունքները շատ և շատ ավելի պաշտպանված են և եթե իրենք ֆինանսապես գրագետ լինեն, իրանք կարող են էդ ամբողջը էնպես կազմակերպել,որ հետագայում վատ հետևանք չունենա:

Գևորգ Հովհաննիսյան Իրավունքի սահման ՍՊԸ  ընկերություն տնօրեն

Գևորգը  հանցագործության մասին  հաղորդում է ներկայացրել  ոստիկանություն:

Ուրեմն հանցագործության մասին հաղորդման մեջ ես անդրադարձել եմ սկզբունքորեն երկու դրվագի:Առաջին՝ վաշխառության հատկանիշներ,առերևույթ պարունակող հանգամանքներ,որոնց վերաբերյալ ակնկալում եմ գնահատական՝ մասնավորապես 24+1 տոկոսադրույք արձանագրելու պարագայում մենք ակնկալում ենք,որ վաշխառության հատկանիշներով գործ կհարուցվի:

Հարգելի վարկային կազմակերպություններ,եթե դուք տեսնում եք ինքը քաղաքացին ևս  եկամուտ չունի,ինչու չեք հրաժարվում ձեր եկամուտների որոշակի մասից,այն զիջելով այդ հանրությանը:

Թույլ տվեք  մեկ  համեմատություն անել, ուրեմն մենք ՀՀ-ում այսօր ունենք մի իրավիճակ,որ նախկինում ունեցել ենք ավելի շատ մեծ պետություն և այն հարուստները,որոնք ունեցել են փողեր՝ կռվող տղաների համար զենք չեն գնել:Ասել են թուրքերը կգան, մենք նրանց հետ կպայմանավորվենք:

Եվ նույն տրամաբանությամբ այսօրվա մեծահարուստներից շատերը,ոչ բոլորը, փողը տարել են պահում են,իրականում զարգանալու մեծ պոտենցիալ ունեցող երեխա տարիքից սկսած հասուն երիտասարդ և այլ ոլորտներում ֆինանսավորում չեն իրականացնում,երբևէ լսած կաք,որ կոնկրետ ոլորտի գիտնականին, կոնկրետ մեծահարուստ վերցնի իր էսպես ասած քավորության ներքո:Չէ որ էս անձը հայա, էս անձի ձեռքբերումը լինելուա պետությանը:

Գագիկ Միրիջանյան Հարկադիր կատարումն ապահովող  ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:

     Նույն քաղաքացիական օրենսգիրքը նմանատիպ իրավական ակտերով կարգավորված է և ցանկացած դեպքում ում իրավունքը խախտված է, նա էլ ցանկացած փուլում իրավունք ունի դիմել դատարան՝ արդեն իր իրավունքները վերականգնելու: Նմանատիպ գործեր կան, եղել են, ու կարծում եմ դեռ էլի կլինեն:

Վիճակագրությունը ցույց է տալիս,որ վարույթները հարուցվում են հիմնականում վարկերի մասով:

Եթե վարչական ակտերն առանձնացնենք, դրանից հետո վարկային և բանկային կազմակերպությունների հայցերն են ավելի շատ:

Եթե հնարավորա գա մի օր,որ հարկադիր կատարման ծառայությունը ընդհանրապես կարիք չլինի պետությունում և քաղաքացիների հետ շփումներում նման ծառայության կարիքը երբևէ չզգացվի:

100 000 , 200 000 , 300 000 , 2 միլիոն ,10  միլիոն ,20 միլիոն, 40 միլիոն, 80 միլիոն:

Սրանք այն գումարներն են,որոնց վրա  շարունակում են ավելանալ տոկոսներ,տույժեր ու տուգանքներ…

Ցուցադրել ավելի
Back to top button