ՌադիոԹատրON

ԹատրON | «Օրերի փրփուր». Թատրոն տանիքում

Ֆրանսիացի գրող Բորիս Վիանը հայտնի է մի շարք սկանդալային ստեղծագործություններով։ Գործունեության ընթացքում օգտագործել է 24 գրական անուն։ Գրել է 10-ը վեպ՝ «Բոլոր մեռածները միագույն են», «Կանանց անհնար է հասկանալ», «Օրերի փրփուրը» և այլն։

Ես քեզ արդեն ասել եմ, որ ես քեզ սիրում եմ՝ և՛ ամբողջի մեջ վերցրած, և՛ առանձին-առանձին՝ մանրամասնությունների իմաստով,- ասում էր «Օրերի փրփուր» վեպի հերոսներից մեկը։ Ինքնատիպ ոճ ունեցող հեղինակի այս գործը գրավում է շատերին։ Հայաստանում այն առաջին անգամ է բեմադրվում, ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է։

«Օրերի փրփուր»

Երբ գնում էի ներկայացումը դիտելու, մտածում էի՝ ինչպես են կարողացել վեպը պիես դարձնել, և ինչն են ամենից շատ կարևորել։ Վեպում հեղինակն այլաբանության, երբեմն աբսուրդի հասնող, համեմատություններով խոսում է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց, իշխող բարքերի, ճոխ կյանքի, կործանվող հասարակարգի, հարաբերությունների, սիրո մասին։ Համբույրներ, գրկախառնություններ, կրքոտ տեսարաններ շատ կտեսնեք ներկայացման մեջ։

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Բորիս Վիան գրողի և «Օրերի փրփուր» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ովքեր են դերակատարները, ինչով է այս բեմադրությունը տարբերվում Թատրոն տանիքի մյուս ներկայացումներից և ոչ միայն։

«Օրերի փրփուր»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button