ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա «Կալիգուլա». Բաբելոն թատրոն

Երևանի ամենահին, նախկին հրշեջների շենքն այժմ ծառայում է արվեստի մարդկանց, ովքեր, չնայած դժվարություններին, ստեղծագործում են։ Խոսքը «Բաբելոն» թատրոնի մասին է, որն այլընտրանքային թատրոն է՝ բառի ամենալայն իմաստով։ Այնտեղ կազմակերպվում են տարբեր երաժշտական խմբերի համերգներ, անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ, բեմադրվում են էքսպերիմենտալ ներկայացումներ։

«ԲԱԲԵԼՈՆ ՇՈՈՒ»

Այս թատրոնում բեմադրվող ներկայացումներն իրենց ձևով, լուծումներով տարբերվում են։ Այսպիսի ներկայացում է նաև «Կալիգուլան», որի առաջնախաղը  տեղի ունեցավ դեկտեմբերին։ Այս ներկայացման ամբողջ ընթացքում ինքդ ես որոշում՝ որ սրահում լինել, ում խաղին հետևել, որտեղ կանգնել, որտեղով քայլել և այլն։ Սրահից սրահ անցնելով՝ դառնում ես թատերական խաղի անմիջական մասնակից, հատկապես, երբ դերասաններն էլ կողքիդ կանգնած դիտում են ներկայացումը, մինչև կգա իրենց խաղի ժամանակը։

«Քաղաք, որտեղ ես եմ»

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Բաբելոն» թատրոնի և «Կալիգուլա» ներկայացման մասին, կպատմեմ՝ ով է բեմադրության ռեժիսորը, ովքեր են ստեղծագործում այնտեղ, ինչ ներկայացումներ կարող եք դիտել, ինչով են առանձնանում հայաստանյան մյուս թատրոններից  և ոչ միայն։ 

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button