ՌադիոԹատրON

ԹատրON | Աբովյանի դրամատիկական թատրոն

1980 թվականին Աբովյանում բացվեց առաջին մշակութային պալատը։ Քաղաքում գործող «Հայելի» սիրողական թատերախումբը որոշեց իր ներկայացումները բեմադրել հենց այնտեղ։ Տարիների ընթացքում նրանք ստացան ժողովրդական թատրոնի կոչում՝ հիմք դնելով Աբովյանի դրամատիկական թատրոնի ստեղծմանը։ Անկախությունից հետո ստեղծագործելը դժվար էր և թատրոնը լուրջ խնդիրների առաջ կանգնեց, բայց չդադարեց ստեղծագործել։ 2017 թվականին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Արմեն Սարգսյանին առաջարկեց գնալ Աբովյանի դրամատիկական թատրոն։

 «Շունն ու կատուն» ներկայացում

Արմեն Սարգսյանը Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ № 6» վիպակի հիման վրա բեմադրեց «№ 6» ներկայացում, ավելացրեց կնոջ կերպարը և հանդիսատեսին իջեցրեց թատրոնի նկուղ։ Ռեժիսորը փոքր բեմում որոշեց բեմադրել «Պոչատ աղվես» մանկական ներկայացումը, որն արդեն 5 տարի թատրոնի խաղացանկում է։ Այն ստացավ Արտավազդ մրցանակ՝ «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում: 

«Պոչատ աղվես» ներկայացում

Դե ինչ, այսօր կխոսեմ Աբովյանի դրամատիկական թատրոնի և «Պոչատ աղվես» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ խնդիրներ ունի թատրոնն այսօր, ովքեր են ստեղծագործում այնտեղ, ինչ էքսպերիմենտալ ներկայացումներ ունեն խաղացանկում և ոչ միայն։ 

«№ 6» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button