ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա «Անհետացում». Գյումրու երիտասարդական թատերախումբ

Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո ոչ բոլոր թատրոնների դռներն են բացվում երիտասարդների առաջ։ Խնդիրը ոչ այնքան տաղանդավոր, ստեղծագործ լինելն է, որքան հաստիքների բացակայությունը, ավելի հաճախ՝ թատրոնի ու նորավարտ մասնագետի գեղագիտական տարբեր ճաշակի տեր լինելը, բացի այդ կա կրթական խնդիր՝ արդյո՞ք ուսանողական տարիները տալիս են հնարավորություն ամբողջովին զարգացնելու մասնագիտական ունակությունները։ Արմեն Արշալույսյանը վաղուց հասկացել էր՝ պետք է ուսման առաջին տարիներից սկսել հմտանալ մասնագիտության մեջ. խաղալ, սխալվել, փորձ ձեռք բերել, հղկվել հենց թատրոնի մարդկանց միջավայրում։ 

«Վիկինգները հսկայի քարանձավում» 

Ամիսներ առաջ, թատերախումբը սկսեց «ԵրիտասArt» նախագիծը, որը նպատակ ուներ արվեստի տարբեր ոլորտների երիտասարդ արվեստագետների համար ստեղծել մեկ ընդhանուր հարթակ։ Տաղանդավոր երիտասարդների համար ստեղծվել է հետաքրքիր լաբորատոր միջավայր, որտեղ քննարկումների, շփումների ու գուցե նաև մասնագիտական վեճերի արդյունքում կծնվեն պիեսներ, բեմադրություններ, ֆոտոպատմություններ, վավերագրական ֆիլմեր։ «Անհետացում» ներկայացումը հենց այս նախագծի շրջանակում է ստեղծվել։  

«Անհետացում»

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Գյումրու երիտասարդական թատերախմբի և «Անտեսում» ներկայացման մասին, կպատմեմ՝ ովքեր են ստեղծագործում թատերախմբում, որտեղ են խաղում ներկայացնումները, որոնք ենք նորաստեղծ խմբի դժվարությունները և ոչ միայն։

«Անհետացում»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button