ՌադիոԹատրON

ԹատրON | «Հաղթանակի գենեզիս»

Երեք դերակատարները՝ Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանը և Վարշամ Գևորգյանը պատմում են այն, ինչ իրենք ապրել են 30 տարի առաջ։ Ղարաբաղյան շարժումը, երկրաշարժը, խորհրդային միության փլուզումը և դրա հետևանքները, մութ ու ցուրտ տարիները նրանց հիշողություններում մնացել են որպես փոքրիկ հաղթանակներ։

Արման Նավասարդյան, Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան

44-օրյա պատերազմից հետո բեմադրությունը շարունակեց մնալ թատրոնի խաղացանկում։ Դերասան Արման Նավասարդյանը նշում է՝ սկզբում դժվար էր խաղալը, բայց հետո հասկացան, որ հիմա ավելի շատ պետք է խաղան, որպեսզի մարդկանց հիշեցնեն, թե ինչերի միջով ենք անցել ու հաղթանակած դուրս եկել։ Նարինե Գրիգորյանն ասում է, երբ այս ամենն ավարտվի ինքն անպայման կբեմադրի «Հաղթանակի գենեզիս 2» ներկայացումը և կպատմի նոր հաղթանակների մասին։

«Հաղթանակի գենեզիս» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Հաղթանակի գենեզիս» ներկայացման մասին։ Կպատմեմ` որտեղից առաջացավ պիեսի գաղափարը, ովքեր են դերակատարները, ինչու դերասանները  որոշեցին պատմել սեփական պատմությունները, դժվար էր արդյոք խաղալ պատերազմից հետո և ոչ միայն։

«Հաղթանակի գենեզիս» ներկայացում 
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button