ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Երազում եմ ամուսնանալ»

Արտաշատի դրամատիկական թատրոնն անցել է բարդ ու դժվարին ճանապարհ, բայց երբեք չի դադարել ստեղծագործել։ Այս թատրոնում հստակ գիտեն՝ խաղացանկային քաղաքականություն ունենալը շատ կարևոր է։ Ստեղծման օրվանից թատրոնում բեմադրվել են ներկայացումներ՝ կարևորելով ազգային դրամատուրգիան՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պարոնյանի «Պաղտասար աղբար», իհարկե չմոռանալով՝ համաշխարհային գրողներին՝ Բալզակի «Խորթ մայրը», Բեռնարդ Շոուի «Սատանայի աշակերտը», Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Ամպրոպ» և այլն։ Օրեր առաջ թատրոնում բեմադրվեց Օստրովսկու «Երազում եմ ամուսնանալ» մեկ գործողությամբ կատակերգությունը։ 

«Երազում եմ ամուսնանալ»

Արտաշատի թատրոնում միջոցառումների պակաս չկա։ Օրեր առաջ թատրոնում տեղի ունեցավ Ռոբերտ Առաքելյանի հեղինակած «Դիմաստվերներ» գրքի շնորհանդեսը։ Հեղինակն անդրադարձել է Արտաշատ քաղաքին, հայոց առաջին թատրոնին, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անցյալին և ներկային։  

«Երազում եմ ամուսնանալ»

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ Արտաշատի թատրոնի և «Երազում եմ ամուսնանալ» բեմադրության մասին. ով է ռեժիսորը, ինչով է գրավել նրան Օստրովսկու այս կատակերգությունը, երևանյան որ թատրոնից են հրավիրվել դերասաններ և ոչ միայն։

«Երազում եմ ամուսնանալ»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button