ՌադիոԹատրON

ԹատրON | «Fe Show». Երևանի Կամերային թատրոն

Ամիսներ առաջ թատրոնի դահլիճը պետք է վերանորոգվեր, բնականաբար ստեղծագործել ու խաղալ չէին կարող, բայց անգործ էլ չէին ուզում մնալ։ Լուսինե Երնջակյանը ելքը գտավ․ եթե դահլիճը չէ, ապա կօգտագործեն թատրոնի ցուցասրահը։ Սկսեցին աշխատանքները, և փետրվարին տեղի ունեցավ «Fe Show» ներկայացման առաջնախաղը. հանդիսատեսը մեր օրերից տեղափոխվեց նախորդ դարի 30-ական թվականներ՝ մյուզիքլների, խելահեղ երեկույթների, պարերի, խենթ սիրո, շքեղ ու գույնզգույն հագուստների, ինքնատիպ ոճի ժամանակաշրջան։ 

«Fe Show» ներկայացում

Նախորդ դարի 30-ական թվականներին կյանքը բոհեմական էր։ Մարդիկ իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին ակումբներում՝ պարում էին, երգում, խմում, զվարճանում։  Կամերային թատրոնի նոր «Ֆերում Շոու» ներկայացման շնորհիվ դուք նույնպես կարող եք հայտնվել այդ խելահեղ ժամանակներում։ Գաղափարի հեղինակ Լուսինե Երնջակյանը պատմում է՝ ընտրել են մի շրջան, որի տրամադրությունը, ոճը, երաժշտությունը, կարծում է՝ բոլորն են սիրում։ 

«Fe Show» ներկայացում

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Երևանի Կամերային թատրոնի և «Ֆերում շոու» մյուզիքի մասին, կպատմեմ՝ ինչու  են բեմադրությունն այդպես անվանել, ինչով է այն տարբերվում Կամերայինի մյուս ներկայացումներից, ինչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին և ոչ միայն։ 

«Fe Show» ներկայացում
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button