ՌադիոԹատրON

ԹատրON | Կապանի դրամատիկական թատրոն

1935 թվականին Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացմամբ բացվեց Կապանի դրամատիկական թատրոնը, իսկ տարիներ անց անվանվեց մեծ գրողի անունով։ Սկիզբը խոստումնալից էր. բեմադրվում էին հայ և համաշխարհային գրողների ստեղծագործություններ, բայց նորաստեղծ թատրոնը դեռ երկար ու դժվար ճանապարհ ուներ անցնելու։ Բացվելուց մի քանի տարի անց լուծարվեց, դերասանախմբից շատերը տեղափոխվեցին Գորիսի թատրոն։ Միայն 1958 թվականին կապանցիները կրկին ստեղծագործում էին իրենց թատրոնում. վերաբացվեց և կոչվեց Զանգեզուրի պետական միջշրջանային թատրոն: 90-ականներին, ինչպես մյուs թատրոնները, այնպես էլ Կապանինը լուրջ դժվարությունների բախվեց, հատկապես՝ լուրջ էր շենքային պայմանների խնդիրը։ Անկախ ամենից, պատերազմների, համավարակի միջով անցնելով, հաղթահարելով մարտահրավերները՝ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնն այսօր էլ շարունակում է ակտիվ պահել թատերական կյանքը Կապանում։ 

Դրամատուրգ Ժիրայր Անանյանն ասում էր. «Ցավից է ծնվում ծիծաղը, ուրիշ էլ ի՞նչից… Եթե ցավ չունես, պարզ չէ՞, որ չես էլ գրի: Ծիծաղի մեջ կռիվ կա, հոգու ցավ կա, արցունք կա, թե չէ անդիմադրելի չէր լինի կատակերգություն գրելու համար սեփական կամքով այդքան ծանր լծի տակ մտնելը»։ Կապանի թատրոնն իր 88-րդ թատերաշրջանը բացեց գրողի «Կարուսել» կատակերգությամբ։

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Կապանի դրամատիկական թատրոնի և «Կարուսել» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ ներկայացումներ ունեն խաղացանկում, արդյոք առաջիկայում առաջնախաղեր ունենալու են, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button