ԹատրON

ԹատրON | Ամանորյա մանկական ներկայացումներ

Երեխաների համար Ամանորը սկսվում է թատրոնից։ Այո, մի զարմացեք։ Ամանորյա ներկայացումներից է սկսվում հեքիաթը. նրանք թատրոնում են առաջին անգամ հանդիպում Ձմեռ պապին ու Ձյունանուշին։ Պատմում  են իրենց երազանքների, ցանկությունների մասին և, ամենակարևորը, տալիս են  նամակն ու սպասում նվերի։ Սա է պատճառը, որ թատրոններում ամիսներ առաջ  են սկսում  պատրաստվել ամանորյա ներկայացումներին։

Երևանյան թատրոնները պատրաստել են հեքիաթային մանկական ներկայացումներ, որոնց մասին էլ կխոսեմ այս էպիզոդում։

Չմոռանամ ասել, եթե դեռ չեք գրել ձեր նամակը, ուրեմն շտապեք, ամանորին հաշված ժամեր են մնացել։ Ամանորյա հրաշքն իրականություն է, և այդ հրաշքի ստեղծողները մենք ենք։ 

Կհանդիպենք 2023 թվականին։ 

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button