ՌադիոԹատրON

ԹատրON | Պրեմիերա. «Մերսեդես»

2015 թվականին Պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ Եղեռնի100-ամյա տարելիցին տեղի ունեցավ «Մերսեդես» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղը։ Ազդագրի վրա ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը գրեց՝ «Եղեռնից մազապուրծ տատիս՝ Եղիսաբեթ Բուրսալյանի և պապիս՝ Խաչատուր Ղազանչյանի հիշատակին»։  «Մերսեդես» պիեսը պատմում է երկու քույրերի մասին, ովքեր1915 թվականի ցեղասպանության պատճառով հայտնվել են Հունաստանում։ Տարիներ անց քույրերից Զարուհին որոշում է վերադառնալ հայրենիք և մնացած կյանքն այնտեղ ապրել։ 

«Մերսեդես» ներկայացում

նման ֆորմատով ներկայացումներում բեմադրական լուծումներ գրեթե չկան, ձայնային և լուսային ձևավորում՝ նույնպես։ Այստեղ ևս, միայն երկար սեղան, որի ծայրերին նստած էին քույրերը, մեկ հատ ճամպրուկ, կարի մեքենա և մեկ հատ արկղ։ Թվում էր գործողություն չի կատարվում, գրեթե ամբողջ ընթացքում դերասանուհիները նստած էին ու պիեսն էին ընթերցում։

Արմինե Անդրեասյան

Դե ինչ, այս էպիզոդում կպատմեմ «Մերսեդես» ներկայացման մասին, ինչպես տեղի ունեցավ դրամատուրգ-ռեժիսոր համագործակցությունը, քանի անգամ է բեմադրվել պիեսը և ինչ ձևաչափով, ովքեր են եղել դերակատարները, ովքեր են հիմա խաղում ներկայացման մեջ և ոչ միայն։

Տաթև Ղազարյան
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button