ՌադիոԹատրON

ԹատրON | «Փոքրիկ Իշխանը». Խամաճիկների պետական թատրոն  

Հաճախ Տիկնիկային և Խամաճիկային թատրոնները նույնացնում են, բայց ի տարբերություն առաջինի՝ Խամաճիկային թատրոնում տիկնիկները վարում են վերևից՝ թելերի օգնությամբ։ Խորհրդային տարիներին Երևանի Խամաճիկների թատրոնը երրորդն էր՝ Լենինգրադի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո։  Թատրոնը պաշտոնապես դռները բացեց 1987 թվականին՝ «Երեք խոզուկներ» բեմադրությամբ։  

«Փոքրիկ Իշխանը» 

Ֆրանսիացի գրող, բանաստեղծ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ասում էր՝ ֆրանսիացի լինելը մարդուն իրավունք է տալիս ավելի ռոմանտիկ լինել ու լինելով երկրի վրա՝ ապրել որտեղ ուզում է: Էքզյուպերին շատ էր սիրում երազել, գրել ու թռչել. ի դեպ, քչերը գիտեն, որ նա պրոֆեսիոնալ օդաչու էր և մի շարք հայտնագործությունների հեղինակ։ «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակը նրա ամենահայտնի ստեղծագործություններից է։ Շատ գրականագետներ կարծում են, որ գործող անձիք պատահական մարդիկ չեն. գլխավոր հերոսի նախատիպը հեղինակն է, վարդը՝ նրա կինը, իսկ աղվեսը՝ հավատարիմ ընկերը: Երկու տարի առաջ ռեժիսոր Հրանուշ Չիչակյանը Խամաճիկների թատրոնում բեմադրեց հենց այս ստեղծագործությունը։

«Փոքրիկ Իշխանը»

Այս էպիզոդում պատմում եմ Խամաճիկների պետական թատրոնի և «Փոքրիկ իշխանը» ներկայացման մասին,  կպատմեմ՝ ինչով է առանձնանում թատրոնի այս տեսակը, ով է ներկայացման ռեժիսորը, ովքեր են ստեղծագործում թատրոնում, արդյոք առաջիկայում ունեն առաջնախաղեր և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button