ԹատրON

ԹատրON | Պրեմիերա․Պատանի հանդիսատեսի թատրոն

Հոկտեմբերի 5-ին և 6-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ «Սիրելի Ելենա Սերգեևնա» ներկայացման պրեմիերան։ Պիեսը գրվել է խորհրդային տարիներին, բայց եղել է արգելված  գործերի շարքում։ Ժամանակները փոխվել են, և այն ինչ արգելված էր, դարձել է  թույլատրելի։ Կարելի է ասել, ներկայացման հիմքում  էլ ընկած է հենց այս գաղափարը։

Պիեսը կարդալուց միշտ մտածում էի՝ կա՞ն մեր օրերում նման երեխաներ։ Ներկայացումից հետո, սկսեցի նաև մտածել՝ կա՞ն նման ուսուցչուհիներ։

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ թատրոնի, Սիրելի Ելենա Սերգեևնա  ներկայացման  մասին։ Ինչու՞ ընտրվեց խորհրդային տարիներին արգելված պիեսը, որքանո՞վ է թեման արդիական, ո՞վ է ռեժիսորը և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button