ՌադիոԹատրON

ԹատրON | Մեծ բեմ vs Բլեքբոքս

Անկախությունից հետո հայ թատրոնը ճգնաժամային վիճակում էր, և դրա պատճառը միայն երկրի տնտեսական, քաղաքական վիճակը չէր։
Բացվել էր երկաթե վարագույրը, իսկ դա նշանակում էր, որ մշակութային կյանք էին ներթափանցելու թատերական նոր ուղղություններ։

2000ականների սկզբին Հայաստանում եղան թատրոններ, որոնք արագ հասկացան փոփոխությունների կարևորությունը, որոշները սակայն վերջին տարիներին հասկացան՝ ինչն է պետք փոխել, բայց շարունակում են դանդաղել։

Մինչև վերջերս Մայր թատրոնը խիստ հավատարիմ էր մնում ակադեմիական ոճին ու գաղափարախոսությանը, ինչն իմ կարծիքով անհետաքրքիր էր դարձնում թատրոնը երիտասարդների համար։

Բայց արի չշտապենք եզրակացություններ անել, որովհետև այս էպիզոդում ես քեզ կպատմեմ, թե ինչպե՞ս սունդուկյանցիները սկսեցին խաղալ բլեքբոքսում  կամ փոքր բեմում, ինչու՞ թատրոնը դուրս եկավ դասական շենքից և սկսեց բացօթյա ներկայացումներ խաղալ։ Ինչպե՞ս են իրենք` դերասանները, հարմարվում փոփոխություններին և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button